Կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել բժշկական ցուցումներով՝ «դատարանի որոշմամբ»․ Վահագն Մխոյան

Իշխանության գալուց ուղիղ 6.5 ամիս անց, 1933թ․ հուլիսի 14-ին Հիտլերը մի շատ հետաքրքիր օրենք է ստորագրում, որով 3-րդ ռեյխում ստեղծվում են թվով մոտ 200 հատուկ դատարաններ։

Erbgesundheitsgericht կոչվող այդ դատարանները պրոֆեսիոնալ դատավորի և 2 հոգեբույժի կազմով քննում էին հոգեկան տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց գործերը և կայացնում հարկադրական ամլացման վճիռ։ Հետագայում հարկադիր ամլացման վճիռներ սկսեցին կայացվել նաև բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում, ապա նաև՝ էթնիկ խմբերի նկատմամբ։ Համարվում է, որ ընդհանուր առմամբ այդ վճիռների զոհ է դառել 400,000 մարդ։

Հիտլերի կողմից այդ օրենքի ստորագրումից 89 տարի և 1 օր անց Ժողովրդավարության Բաստիոնի առողջապահության նախարարությունը ներկայացնում է կառավարության որոշման մի նախագիծ «կամավոր ամլացման» կարգի մասին։

Նախագծով, ի թիվս այլ բաների, նախատեսվում է, որ «դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց» կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել բժշկական ցուցումներով՝ «դատարանի որոշմամբ»:

 

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից