Ամերիկացի զինվորական պաշտոնյան խոստովանել է, որ Իրանը տարածաշրջանում ունի օդային գերազանցություն
Արևմտյան Ասիայում ԱՄՆ բանակի՝ CENTCOM-ի հրամանատարական կենտրոնի ռազմաօդային ուժերի հրամանատարը խոստովանել է, որ Իրանը օդային գերազանցության է հասել տարածաշրջանում։ Գրում է ParsToday-ը:
«Washington Post»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ամերիկացի բարձրաստիճան զինվորականն ասել է. «Թեև ԱՄՆ կործանիչները դեռևս պահպանում են գերազանցությունն Արևմտյան Ասիայի երկնքում, սակայն չեն կարողանում զսպել Իրանին»։
Նա հավելել է. «Իրանն իր մարտավարությունը համապատասխանեցրել է սեփական անօդաչու թռչող սարքերին և զգալի առաջընթաց է գրանցել»։
Գրինկովիչը նշել է, որ որպես հրամանատար` իր առաքելությունն է չեզոքացնել իրանական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը և վերականգնել Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի օդային ամբողջական գերազանցությունը:

