Իտալիայի նախագահը չի ընդունում վարչապետի հրաժարականը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել։ Ինչպես նշում է BBC-ն, կոալիցիոն գործընկեր «Ֆայվ սթարը» (Five Star՝ «Հինգ աստղ») հրաժարվել է վստահության քվեով նրան աջակցել։
Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավարը կոալիցիոն կառավարությունը ղեկավարում է 2021 թվականի փետրվարից։
Հայտարարության մեջ նա նշել է՝ վստահության պայմանագիրը, որը պահպանում էր կառավարության միասնությունը, վերացել է:
Սակայն երկրի նախագահը հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը։ Նախագահ Սերջիո Մատարելլան Մ. Դրագիին նշանակել է այդ պաշտոնում՝ ղեկավարելու Իտալիան համավարակին հաջորդած շրջանում, երկիրը փրկելու անկայունությունից: Նա կոչ է արել Դրագիին դիմել խորհրդարան՝ հստակ պատկերացում կազմելու քաղաքական իրավիճակի մասին:
Նախագահ Մատարելլայի միջամտության ազդեցության արդյունքը դեռ պարզ չէ: Ակնկալվում է, որ Դրագին խորհրդարան կգնա հաջորդ չորեքշաբթի, և բավարար աջակցության դեպքում կարող է մնալ իր պաշտոնում:

