14 պատգամավորի մանդատներից զրկելու հարցն է քննարկվելու․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամավորի մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Երեկ խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր 33 պատգամավորի մանդատից զրկելու նախագիծ, որը կարճ ժամանակ անց հեռացվեց։

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ ԱԺ խորհրդի նիստը նախատեսվում է գումարել առաջիկա օրերի ընթացքում։

Պատգամավորը նաև ասել է, որ խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու խորհրդի նիստում` դիմել ՍԴ, թե` ոչ։

Ընդդիմադիր պատգամավորները մանդատներից զրկվում են նիստերին մեկ կիսամյակ բացակայելու պատճառով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։