Ինչու է Աննա Հակոբյանը Սյունիք մեկնել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գորիսից լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջում։ Լուսանկարներում Աննա Հակոբյանը Գորիսի հրապարակում է, սրճարանում՝ Սյունիքի մարզպետի հետ։ Hraparak. am-ի Սյունիքի  աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետի կինը Գորիս է մեկնել հանգստանալու, զբոսնելու նպատակով, ավելին՝ նա Գորիսում չի գիշերելու, հանգիստն անցկացնելու է Տաթև համայնքում, գիշերելու է հենց Տաթևում, որտեղ 3 օր է՝ խիստ հսկողություն է սահմանված ։