Փաշինյանը՝ մարալների հետ

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ  է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրում է եղջերուներին։

««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև 7 տարեկան երեխաների համար՝ անվճար»,-գրել է  նա։