Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
Հայազգի ականավոր ամերիկացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը հունիսի 16-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ:
Կոչումը շնորհելու միջոցառումը տեղի ունեցավ ղեկավար կազմի, ուսուցիչների, գիտնականների և ուսանողների, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է գիտնականներ Արդեմ Պատապուտյանին և Դեյվիդ Ջուլիուսին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար։ ԱՄՆ-ից գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես են նյարդային ազդակները նախաձեռնվում, որպեսզի հնարավոր լինի ընկալել ջերմաստիճանը և ճնշումը:

