Կայացել է Արարատ Միրզոյանի և Բուլղարիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հանդիպումը առանձնազրույցի, այնուհետև ընդլայնված ձևաչափով։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ տեղի է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հանդիպումը։