Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան համարում է, թե նշելով, որ Ադրբեջանն արհեստածին պետություն է, ես իբր նվաստացրել եմ իրենց երկիրը․ Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան համարում է, թե նշելով, որ Ադրբեջանն արհեստածին պետություն է, ես իբր նվաստացրել եմ իրենց երկիրը։
Իրականում որևէ նվաստացման մասին խոսք անգամ չի կարող գնալ, որովհետև կարող եմ շատ հանգամանալից ու հստակ ակադեմիական լեզվով բացատրել, թե ինչո՞ւ է դա այդպես։
Իսկ եթե իր պետության արհեստածին լինելը Բաքվի բռնապետսկան վարչախումբը համարում է նվաստացուցիչ հանգամանք, ապա կարող եմ նույն ակադեմիական մեթոդաբանությամբ առաջարկել, թե ինչպես պետք է այդ արհեստածին կազմավորումը վերաձևվի բնականոն մասերի, որոնցից և ոչ մեկը չի կարող նույնիսկ հավակնել վերոնշյալ աշխարհագրական անվանը, քանի որ այն իրանական հինավուրց երկրամասի՛ Ատրպատականի, անվանման մի տարբերակն է։

