Չինաստանում կանխատեսել են աշխարհի բաժանումը դաշինքների՝ ուկրաինական հակամարտությունից հետո
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են էական փոփոխությունների հանգեցնել միջազգային հարաբերությունների համակարգում: Նման կարծիք է հայտնել փորձագետ Վու Սինբոն չինական «Խուանցյու Շիբաո» թերթի հոդվածում։
Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառումը խարխլում է սահմանված կանոնները։ Նա համոզված է, որ դա կազդի գոյություն ունեցող աշխարհակարգի վրա։
Սինբոն ընդգծել է, որ երկրներն աստիճանաբար կբաժանվեն առևտրի, տեխնոլոգիական և արժութային դաշինքների:
Նա կարծում է, որ դոլարը որպես զենք օգտագործելու ԱՄՆ ծրագիրը կարող է միայն կարճաժամկետ ճնշում գործադրել, սակայն ժամանակի ընթացքում դա կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնի միջազգային վարկը կթուլանա։
Փորձագետը նշել է, որ ուկրաինական ճգնաժամից հետո համաշխարհային կառավարման համակարգում կարող է պառակտում տեղի ունենալ։ Նա բացատրել է, որ մի կողմից Ռուսաստանի ու Չինաստանի, մյուս կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև տարաձայնություններն արդեն ավելի ակնհայտ են դառնում։
Ընդ որում ընթացիկ իրադարձությունների գլխավոր արդյունքը նա անվանել է միջազգային հարաբերությունների վերակազմավորումը։ Փորձագետի խոսքով՝ այսօրվա համակարգը կարող է թուլանալ, ինչին կհետևի ճամբարների բաժանումը՝ երկու հակադիր և մեկ չեզոք։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

