Բոլորդ 16.00-ին հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին

Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքյան ծանոթ  և  անծանոթ  ընկներներ    ջան, եթե  հիշում  եք,  խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ վաղը` հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ   հայտարարության նախագիծը:

Ուստի  խնդրանքս, որ  բոլորդ 16.00-ին  հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի  միասին   աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին, որոնց  մենք  վստահել  ու   մանդատ ենք  տվել;

Վաղը  շատ կարևոր  է  օր  է , և եթե  դու  դատապարտում ես այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում, ապա  պարտավոր ես  ներկա գտնվել և  քո  բողոքի ձայնը բարձրացնել:

Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լիլիթ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից