Բոլորդ 16.00-ին հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին
Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքյան ծանոթ և անծանոթ ընկներներ ջան, եթե հիշում եք, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ վաղը` հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Ուստի խնդրանքս, որ բոլորդ 16.00-ին հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին, որոնց մենք վստահել ու մանդատ ենք տվել;
Վաղը շատ կարևոր է օր է , և եթե դու դատապարտում ես այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում, ապա պարտավոր ես ներկա գտնվել և քո բողոքի ձայնը բարձրացնել:
Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լիլիթ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից

