Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ակցիայի մասնակցի վարտիքը

Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել են ակցիայի մասնակցի տաբատն ու վարտիքը։ Նա ոտքի հատվածում վնասվածք է ստացել։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաև որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև: