Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացավ Հաղթանակի օրվան նվիրված զինվորական շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը։

«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրեոբրաժենյան գնդի պատվո պահակի գումարտակի խումբը հրապարակ բերվեցին Ռուսաստանի և Հաղթանակի դրոշները՝ 1945թ. 150-րդ Իդրիցյան դիվիզիայի կողմից Ռայխստագի վրա բարձրացված կարմրաձող դրոշը։ Ռուսաստանի և Հաղթանակի խորհրդանշաններն անցան տրիբունաների և շքերթի հաշվարկների առջևով։

Կենտրոնական տրիբունայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր, վետերանները և միջոցառման հյուրերը։ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը գլխավորում էր շքերթը, նրան ընդունեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Զորահանդեսին պատրաստ լինելու նախարարի զեկույցից հետո գլխավոր հրապարակի տրիբունայից ռուսաստանցիներին դիմեց պետության ղեկավարը։

Հրապարակով անցան 131 միավոր ռազմական տեխնիկա։ Մեքենայացված շարասյունը եզրափակեց «Յարս» ռազմավարական հրթիռային համալիրները և «Բումերանգ» նորագույն զրահագնացները։ Հրապարակից վերջինը դուրս եկավ միավորված զինվորական նվագախումբը։

Նշենք, որ զորահանդեսի օդային մասը չեղարկվել է եղանակի պատճառով։