Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են. հայտարարություն

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու  գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել։

«Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։