Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր. Րաֆֆին՝ Նիկոլին

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.

«Րաֆֆի Հովհաննիսյան․ «Օրինաչափի» վերջը

Նիկոլ

Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց և՝ զոհաբերելուց առաջ, ասացիք, որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։

Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, և բնավ էլ օրինաչափ չեն։

Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր և չծնված քաղաքացիներ։

Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի և ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։

Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։

Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, և վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։

Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։

Րաֆֆի»։