Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում քննարկվող հարցերից մեկը Նախիջևանի կարգավիճակի չեղարկման հարցն է․ Տոնոյան
Ինչքան էլ հիմա զարմանալի թվա շատերիդ, բայց Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում քննարկվող հարցերից մեկը Նախիջևանի կարգավիճակի չեղարկման հարցն է։
Հնչում են կարծիքներ, որ տարածքի «ինքնավար հանրապետության» կարգավիճակը պետք է վերացվի և այն պետք է դառնա Ադրբեջանի սովորական վարչական շրջան՝ առանց ինքնավարության կարգավիճակի։
Սակայն, որպես այդ փոփոխության կարևոր նախապայման և առաջին քայլ, դրվում է «Զանգեզուրի ազատագրումը»։
Այսինքն, ըստ Ադրբեջանում դրվող առաջադրանքի՝ պետք է նախ բռնազավթել Սյունիքը, հետո արդեն անել կարգավիճակի փոփոխություն Նախիջևանում։
Ինչ պայմանագիր ուզում եք գնացեք կնքեք։ Ուզում եք անունը դրեք խաղաղության, ուզում եք՝ բարեկամության, ուզում եք՝ հպատակության, ձեր դիմաց կանգնածի վերջնանպատակները քանի չգիտեք, կամ ձեզ դրել եք դա չիմացողի տեղ (դե հարմար է չիմացող ձևանալը), հա էլ տալու եք։ Վերջում ձեր տներն էլ եք տալու, քանի որ դուք հազար ուրիշ երկրում ապրելու տեղ ունեք ու կճարեք։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

