Վարչապետին հարցրեք, թե արդյոք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, նույն ժամանակ, չի տարակուսել, թե ինչու է վարչապետը քանդում Մինսկի Խումբը․ քաղաքագետ

Ընդդիմադիր պատգամավորներին կոչ եմ անում ԱԺ-ում վարչապետին հարցնել, արդյոք 2019 թվականին Լավրովը մի քանի անգամ զգուշացրել է իրեն, որ ասելով 0, կամ իր կետից է սկսում բանակցությունները, դա նշանակում է, որ 0-ացվում է 25 տարվա ողջ բանակցային գործընթացն, ինչը հանգեցնելու է պատերազմի, թե նման զգուշացում, չի եղել։

Հ.Գ. Զոհրաբ Մնացականյանին էլ այդ հարցը տվեք, նրա պատասխանատվության մասին բոլորը մոռացել են։

Նաեւ հարցրեք, թե արդյոք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, նույն ժամանակ, չի տարակուսել, թե ինչու է վարչապետը քանդում Մինսկի Խումբը։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից