Արտաշատի կենտրոնում տեղադրվեց Արցախի դրոշը

Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։

Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում։