Մի՛ ենթարկվեք հոգեկան հիվանդին․ Անժելա Թովմասյանը՝ Գառնիկ Իսագուլյանի գործով դատավորին (տեսանյութ)

Մանր, փոքր մարդու վրեժխնդրություն կա շատ կոնկրետ անձնավորված պարոն Իսագուլյանի նկատմամբ։ Արտառոց, բացառիկ բան է տեղի ունենում․ կալանավորված է կուսակցության ղեկավար (այսպիսի բան 30 տարիների ընթացքում չի եղել), կալանավորված է լրատվամիջոցի հիմնադիրը և, իվերջո, շատ բարձր պաշտոններ է զբաղեցրել Գառնիկ Իսագուլյանը և շատ մեծ դեր ունի մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Անժելա Թովմասյանը։

«Պարոն Իսագուլյանը բազմաթիվ բացահայտումներ է արել, և ես վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո այս բացահայտումները շատ օգտակար են լինելու որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ դավաճանական ծրագիր է իրականացվել հատկապես պատերազմի ժամանակ։ Իսագուլյանը բացահայտել է, թե ինչ թուրքական փողեր են  «պտտվել», թե ինչ անձնագրեր են տպվել, թե Շուշիի բանկի գումարները ում միջոցով և ինչպես են «փախցրել»»,- հայտարարեց Թովմասյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում