Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը․ Հակակոռուպցիոն կոմիտե
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է լուրը։
«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,-ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չի հայտնել։
Ի դեպ, Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։

