Իրանը հավերժ կարգելի Հորմուզի նեղուցով անցումն բոլոր այն նավերին, որոնք կմտնեն Թեհրանի կողմից ջրային տարածքի հայտարարված արգելված գոտի
Իրանը հավերժ կարգելի Հորմուզի նեղուցով անցումն բոլոր այն նավերին, որոնք կմտնեն Թեհրանի կողմից ջրային տարածքի հայտարարված արգելված գոտի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հորմուզի նեղուցի արգելված գոտով, որի ճշգրիտ կոորդինատները լրացուցիչ կհայտարարվեն, ցանկացած նավի անցման դեպքում դադարեցվում է այդ նավին ցանկացած ծովային, ապահովագրական և լոգիստիկ ծառայությունների մատուցումը: Այն կզրկվի իրավունքից նույնիսկ Հորմուզի նեղուցով անցնելու հետագա փորձերի ժամանակ»,- ասել է նա:
Մոհեբիի խոսքով՝ արգելված գոտի կհայտարարվի Հորմուզի նեղուցից արևելք ընկած շրջանը, ներառյալ Չաբահար նավահանգստի շրջանները և Օմանի ու Արաբական ծովերի հատվածները:

