Հանրահայտ երգիչ Գարուն ապրիլին մենահամերգներով հանդես կգա Երևանում

Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, մենահամերգներով կներկայանա Երևանում:

Համերգային ծրագրերը տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: