Էդիկ Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:
Մեր թեթևքաշային ըմբիշ Էդիկ Հարությունյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 10:0 հաշվով մաքուր հաղթանակ տարավ թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր ևս երեք ըմբիշ:

