Լեհաստանն ու Լիտվան ցանկանում են սահմանափակել բեռնատարների տեղաշարժը դեպի Ռուսաստան և Բելառուս
Լեհաստանը և Լիտվան ցանկանում են սահմանափակել բեռնատարների տեղաշարժը դեպի Ռուսաստան և Բելառուս՝ առանց Եվրոպական խորհրդի ընդհանուր որոշման: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանի Նախարարների կաբինետի խոսնակ Պյոտր Մյուլլերը։
«Սահմանափակումները, որը վերաբերում է առևտրաշրջանառությանը, ընդունվում են Եվրոպական խորհրդի որոշման մակարդակով: Համաձայն պայմանագրերի, նման որոշումներ է ընդունվում ԵՄ-ի կողմից: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բազմիցս կոչ է արել այդ կերպ ընդլայնել պատժամիջոցները»,-ասել է Մյուլլերը։

