«Առա՛ջ Ռուսաստան». Սիրիայում ակցիաներ են իրականացվում՝ հաջակցություն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության
Սիրիայում ակցիաներ են տեղի ունենում՝ հաջակցություն Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողության։ Հանրապետության քաղաքներում անցկացվող հանրահավաքներին ծածանում են Ռուսաստանի և Սիրիայի պետական դրոշները, երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի դիմանկարները, ինչպես նաև «Առա՛ջ Ռուսաստան», «Ռուսաստանը հարազատ է Սիրիային» կոչերով պաստառներ։ Գրում է tvzvezda.ru-ն։
Ակցիաների մասնակիցները երախտագիտության խոսքեր են ասում ռուս զինծառայողներին և Վլադիմիր Պուտինին ու խոսում են Ռուսաստանին պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, ինչպես ժամանակին Ռուսաստանն է պաշտպանել Սիրիան։

