Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ։

Տեղեկություններ են ստացվել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներում ԱՄՆ-ի նախագծի մասին՝ չվող թռչունների կողմից վտանգավոր վարակների տարածումը ուսումնասիրելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։

Նրա խոսքով` հայտնաբերվել է չվող թռչունների առնվազն 2 տեսակ, որոնց երթուղիներն անցնում են հիմնականում Ռուսաստանի տարածքով։ Ամփոփվել է Արևելյան Եվրոպայի երկրներով միգրացիոն ուղիների մասին տեղեկատվությունը։

Ինչպես հետևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած փաստաթղթից, օղակավորված թռչուններին, որոնք բաց են թողնվել Խերսոնի «Ասկանիա-Նովա» կենսոլորտային արգելոցի ռազմա-կենսաբանական ծրագրի շահերից ելնելով, որսացել են 2021 թվականի ապրիլին Ռուսաստանի Իվանովոյի և Վորոնեժի մարզերում:

P-781 USA նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի լաբորատորիաներում, ուսումնասիրել է չղջիկներին որպես կենսաբանական զենքի «գործակալներ»։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրներից է կենսագործիչների ստեղծումը, որոնք կարող են ընտրողաբար ազդել բնակչության տարբեր էթնիկ խմբերի վրա։

Կիրիլովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի` Ուկրաինայում կենսաանվտանգության ուսումնասիրության համար կենսաբանական առարկաների մասին հայտարարությունը Ռուսաստանի ՊՆ–ն մեկնաբանում է որպես Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրերին Պենտագոնի մասնակցության անուղղակի հաստատում:

«Ըստ էության, Նուլանդն իր արտահայտությամբ անուղղակիորեն հաստատել է Պենտագոնի կողմից Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրի իրականացումը՝ շրջանցելով գործող միջազգային պայմանավորվածությունները»,- ասել է Կիրիլովը:

Նա հիշեցրել է, որ Նուլանդը մտահոգություն է հայտնել այդ կենսալաբորատորիաների և այնտեղ գտնվող նյութերի՝ ռուսական ԶՈւ հսկողության տակ անցնելու հնարավորության կապակցությամբ:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ամերիկացիներին արդեն հաջողվել է փաստաթղթերի մեծ մասը տեղափոխել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներից, ներառյալ տվյալների բազաները, կենսանյութերն ու սարքավորումները, Լվովի համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտ ու Լվովում ամերիկյան հյուպատոսություն: Հնարավոր է, որ նյութերի մի մասը Ուկրաինայից տեղափոխվի Լեհաստան։