Իրականացվել է պատժիչ գործողություն․ Իրանագետը՝ Խարկովում Ադրբեջանի դեսպանատանը օդային հարվածներ հասցնելու մասին
Բաքվի բռնապետի արտգործնախարարությունը հայտնում է, որ Խարկովում օդային հարվածներ են հասցվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հյուպատոսությանը։
Ակնհայտ է, որ սխալմամբ նման հարվածներ հասցնելու հավանականությունը գրեթե բացառվում է և իրականացվել է պատժիչ գործողություն։
Նման քայլի համար կարող էր պատճառ լինել այդ հյուպատոսության հակառուսական գործունեությունը, որը թաքուցյալ, իսկ երբեմն բացահայտ դրսևորումներով նկատելի է Բաքվի բռնապետսկան վարչախմբի ռազմաքաղաքական և քարոզչական ուղեգծում։

