Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ

Ս.թ. մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

ԱՀ ՊԲ