ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ զոհերի և վիրավորների թիվ է հրապարակել
Մարիուպոլում «Ազով»-ի զինյալները ականապատել են «Ազովստալ» գործարանի խանութները, մինչդեռ բնակիչները շարունակում են աշխատել՝ չիմանալով, որ ազգայնամոլները պատրաստվում են պայթեցնել գործարանը մարդկանց հետ՝ քաղաքի պաշտպանությունը ձախողվելու դեպքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ուկրաինայի ազգայնամոլնների և զինվորականների շրջանում կորուստները կազմում են ավելի քան 2870 սպանված և շուրջ 3700 վիրավոր։
Ըստ ճշգրտված տվյալների՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների գերեվարված զինծառայողների թիվը կազմում է 572»,- ասվում է զեկույցում։
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ նաև ռուս զոհված զինծառայողների թիվ է հրապարակել․
«Մարտական հատուկ գործողության մասնակից մեր ընկերներից կան կորուստներ՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինվոր, վիրավորվել են մեր ընկերներից 1597-ը։
Ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ կուրսանտները հատուկ գործողության չեն մասնակցում»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

