Խարկովի մարզում զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը

Ուկրաինական զորքերի հակաօդային պաշտպանության գունդը՝ հագեցած «Բուկ Մ-1» համալիրներով, վայր է դրել զենքերը և հանձնվել շաբաթ օրը, կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Երեկ Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը՝ զինված «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերով, կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել», – ասել է Կոնաշենկովը։