Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Ավազա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:

Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով,ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:

Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների,առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն: