Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ », – ասել է նա։
«Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է Պեսկովը։

