Կիևը հրաժարվել է բանակցություններից, Պուտինը հրամայել է շարունակել առաջխաղացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 25-ին հրաման էր տվել զորքերին կանգնեցնել առաջխաղացումը, քանի որ սպասվում էին հնարավոր բանակցություններ Ուկրաինայի հետ, սակայն Կիևը հրաժարվել է երկխոսությունից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։