Հայաստանի պատվիրակության ղեկավարը ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության քվեարկությանը

Ես ձեռնպահ եմ մնացել հայտարարության նախագծի ընդունման քվեարկությանը։ Այս մասին փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվե՞լ է հայտարարություն, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով նրա քաղաքականության կապակցությամբ։

Նա պարզաբանեց, որ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ և ընդունվել է երեկ։ Կարապետյանը հավելեց, որ հայտարարության բովանդակությունը կհրապարակվի ավելի ուշ։

«Իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը։ Մնացած հարցերի շուրջ այս պահին մեկնաբանություն չեմ տա»,- նշեց Կարապետյանը՝