Հայաստանը գտվում է այնպիսի իրավիճակում, որ միայն կտրուկ և շտապ քայլերը կարող են շտկել իրավիճակը․ Աբովյան

Ուկրաինական «քեյսը» փաստացի ազդարարել է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման մեկնարկը։

Գրեթե ոչ մեկի մոտ արդեն չի մնացել կասկած ,որ Արևելք VS Արևմուտք առճակատումը ուկրաինական ուղղությամբ մտնում է ուղիղ ռազմական բախումների փուլ։

Այս պարագայում պետք է հասկանալ ,որ կողմերը (պայմանական Ռուսաստան և պայմանական ԱՄՆ) օգտագործելու են ճնշման բոլոր մեթոդները նաև այն աշխարհագրական կետերում, որտեղ կողմերը ունեն կենսական շահեր։

Եվ այստեղ Հարավային Կովկասը անխուսափելի դառնալու է հին/նոր բախման կետ, քանզի թե՛ Ռուսաստանը թե՛ պայմանական Արևմուտքը շատ լավ հասկանում են Հարավային Կովկասի կարևորությունը։

Տեսեք ինչ է կատարվում հիմա։

Վրաստանը,Ադրբեջանը ,Իրանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ակնկալվող տարածաշրջանային վերդասավորումներին,այսինքն կենտրոնացնում են ռեսուրսները ռազմական ներուժի կտրուկ ավելացման և ներքին տնտեսական շուկաների ամրապնդման ուղղությամբ։

Ի՞նչ է անում փաշինյանական իշխանությունը այս ծանրագույն իրավիճակում։ Ուղիղ հակառակը, հավաքում է ահռելի պարտքեր և մղում է ռազմական անվտանգային համակարգը երկրորդ-երրորդ պլան։

Զուգահեռ պատրաստվում է թշնամի պետություններին տրամադրել լոգիստիկ հանգույցներ Հայաստանի տարածքով, իսկ տնտեսական առումով պատրաստվում է ուղղակի «մերկացնել» ներքին տնտեսական շուկան Թուրքիայի առջև։

Սա այնքան աբսուրդային է և վտանգավոր, որ նույնիսկ խոսքեր չի ստացվում գտնել այս պետականակործան քաղաքականությանը որակավորում տալու համար։

Պետք է պարզապես փաստել, որ այսօրվա Հայաստանը գտվում է այնպիսի իրավիճակում, որ միայն կտրուկ և շտապ քայլերը կարող են շտկել իրավիճակը, սակայն տեսնելով այս իշխանության ոչ ադեկվատ և ապազգային քայլերը՝ մեր շանսերը դիմակայել տարածաշրջանում ակնկալվող բացասական գործընթացներին հավասարվում են զրոյի։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից