ՄԱԿ-ը փաստաթղթեր է ստացել Դոնբասում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների վերաբերյալ
Միավորված ազգերի կազմակերպությունը ռուսական փաստաթղթեր է ստացել Դոնբասում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների վերաբերյալ։
«Ռուսաստանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին այս հարցի վերաբերյալ՝ խնդրելով մեզ փաստաթղթերը տարածել Անվտանգության խորհրդում, ինչը մենք անում ենք: Մենք այս փաստաթուղթը ճշտելու ճանապարհ չունենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հինգշաբթի կայացած ճեպազրույցում։

