Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Ալիևին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվիթերի իր էջում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Լավ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանը և Ռուսաստանի ռազմական հզորացմանը Ուկրաինայում և նրա շրջակայքում, ներառյալ ազդեցությունները էներգետիկ շուկաների վրա: Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին՝ գազի մատակարարումների ավելացման և Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինելու համար»,-այս մասին իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

