ԱՊՀ երկրները Մինսկում քննարկում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը

ԱՊՀ երկրները դիտարկում են ՀԱՊԿ-ում Համագործակցության՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: «ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի փակ նիստում կքննարկվի նաև ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այս հարցը և որոշում կկայացնեն»,- Համագործակցության կանոնադրական և այլ մարմինների ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտնել է Անֆիմովը:

Այլ մանրամասներ չի հաղորդվում։