ԱՄՆ զորքերի տեղակայումն ապացուցում է, որ Ռուսաստանը մտահոգվելու առիթ ունի. Պեսկով

ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը Եվրոպա ապացույց է, որ Ռուսաստանը մտահոգվելու առիթ ունի, CNN-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները դե ֆակտո շարունակում է լարվածությունը Եվրոպայում»,- հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը։

Պեսկովը հավելել է, որ զորքեր տեղակայելու ԱՄՆ որոշումը «լավագույն ապացույցն է այն բանի, որ մենք՝ որպես Ռուսաստան, անհանգստանալու օբյեկտիվ պատճառներ ունենք»։

Փետրվարի 3-ին Պենտագոնը հայտարարել է մոտ 1000 ամերիկացի զինծառայող Գերմանիայից Ռումինիա, ինչպես նաև ընդհանուր առմամբ 2000 ամերիկացի զինծառայող ԱՄՆ-ից Գերմանիա և Լեհաստան տեղակայելու մտադրության մասին: