Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները
Հայտարարություն
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 2018 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ
Տարիներ շարունակ մեր ազգային երկու ինստիտուտներին՝ Հայ Առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և դրանց դեմ բացահայտ կամ թաքուն իրականացվող քարոզչական ու իրավական գործընթացները մտել են վճռորոշ փուլ` վերածվելով լրջագույն սպառնալիքների:
Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ճշմարիտ աշխարհճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները:
Նախորդ իշխանության օրոք Հայաստանի կողմից ստորագրված ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում միասեռական զույգերը՝ զուգընկերները, այլևս կհամարվեն ընտանիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ավելին, օրակարգում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի թիվ 197 հոդվածով այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում սահմանված է պատիժ՝ առավելագունը երեք տարի ազատազրկմամբ:
Մի շարք պաշտոնատար անձանց կողմից բարձրաձայնվել է ՀՀ դպրոցների ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:
Իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ քարոզչական և անձնական ոտնձգություններին չի տրվում համարժեք գնահատական և չեն իրականացվում իրավաչափ գործողություններ:
Համոզված ենք, որ վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման առավել արդյունավետ ճանապարհը տարբեր անհատների, խմբերի և կազմակերպությունների միասնական ջանքերի համատեղումն է` անկախ իրենց քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից։
Հաշվի առնելով առկա իրողությունները՝ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը սկսում է հանդիպումների շարք՝ քննարկումների այդ հարթակից կառուցվածքային միավոր ստեղծելու նպատակով, որի ձևաչափը կորոշվի ապագայում:
Քննարկումներին մասնակցել ցանկացողները կարող են անձնական հաղորդագրություն ուղարկել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:
Նախաձեռնող խմբի համակարգող՝ Հայկ Նահապետյան
12.12.2018թ.

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՔՈՂԱՐԿՎԱԾ» ԵԼՈՒՅԹԸ և ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ՝ հայացք 2015 -ից:Հուշագրավը նաև այն է, որ որպես «փրկիչ» ներկայացված է «Բաբելոնյան աշտարակ նոր կառուցողները», այսինքն Աստծո դեմ ելած, այլասեռված և միտքը-մարմինը-հոգին ապականող ախոռը, որի իրական լինելը, ՔՊ -ական շարքերում համատարած ներգրավածությունը և ղեկավարող պաշտոներ ստանձնելը ցույց տվեցին վերջի ամիսների իրադարձությունները:Նյունը «Հայի Գէն» ՖԲ էջից (հրապարակած 6 դեկտեմբեր 19:31 ):Այդ և ցանկացած այլ տեսանյութ ՖԲ-ից կարող եք ներբեռնել https://www.fbdown.net/ կայքի միջոցով:Հ.Գ.Քֆուր-քյաֆարով մեկնաբանություններ գրողներ, մինչև ձեր աղբամանները բացելը ձեզ երկու հարց տվեք՝1. Արդյո՞ք միայն ձեր նման ուղեղները լվացած քֆուրչի սրբապիղծ անձերն են դիտում նորությունները, թե՞ կարող է մեր ազգի քույրերը, մայրերը կամ էլ պարզապես նրանք ու համար այդպիսի արտահայտումներ ընդունելի չեն, կարող են կարդալ ձեր «մտքի պոռթկումները»:2. Չեք կարծու՞մ որ այդպիսի դրսևորումներով ստեղծվում է կարծրատիպ, որ կամ Հայ ազգը բարոյալքված մի կույտ է, կամ «հեղափոխականները» մի անխելք, զոմբիացած, սրբապիղծ, դիմացինին չլսող և դատելու ունակությունից զուրկ մի ամբող է: Չեք մտածու՞մ որ դրանով վարկազրկում եք հեղափոխությունով հասած հաջողությունները, թե՞ սորոսական լափամանից օգտվող տրոլլներ եք, որոնք պլան են կատարում որպեսզի մեդիադաշտի միջոցով մի գառշելի մթնոլորտ ձևավորեն:
Опубликовано Աչալուրջ Քաղաքացի Вторник, 11 декабря 2018 г.

