Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական:

Ինչպես հաղորդում է կառավարության թելեգրամյան ալիքը, նա սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

«Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար»,-ասված է հաղորդագրության մեջ։