«Դատապարտյալների հիվանդանոցի» պետին բերման են ենթարկել (տեսանյութ)
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Բերման ենթարկելու պատճառը դեռ հայտնի չէ։ Sputnik Արմենիան մեկնաբանության համար դիմեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։
«Ես նման տեղեկություն չունեմ», – պատասխանեց նա։
Միաժամանակ համացանցում արդեն հրապարակվել է Արտակ Սարգսյանին բերման ենթարկելու տեսագրությունը։

