«Դատապարտյալների հիվանդանոցի» պետին բերման են ենթարկել (տեսանյութ)

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Բերման ենթարկելու պատճառը դեռ հայտնի չէ։ Sputnik Արմենիան մեկնաբանության համար դիմեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։

«Ես նման տեղեկություն չունեմ», – պատասխանեց նա։

Միաժամանակ համացանցում արդեն հրապարակվել է Արտակ Սարգսյանին բերման ենթարկելու տեսագրությունը։