Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիային

Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացմամբ և կոչ է անում՝ զերծ մնալ ուժային մեթոդներից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սրացումից խուսափելու հիմնական միջոցը նա համարում է սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը ՝ դրա հետագա սահմանազատմամբ, որում Ռուսաստանը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը տեղի է ունեցել հունվարի 11-ին. ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի, օգտագործվել են հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։