Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կղեկավարի Ալեքսանդր Վոլկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին հայտնում  է «Սպուտնիկ Արմենիան»։

Հրամանատարի փոփոխությունը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը:

Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման – փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։