Թուրքիայի ռազմական գերատեսչությունը դիտարկում է համաշխարհին տոն օրերին ռազմական գործողությունների սկսելու և դրանց էֆեկտիվության հարցը․ Փորձագետ
Այն, որ Թուրքիան չարիք է աշխարհի գլխին, դա վաղուց արդեն ապացուցված է, բայց որ Թուրքիան կարող է գերազանցել մարդկային բոլոր գազանությունները, դա արդեն նորություն կարող է լինել աշխարհի համար, բայց ոչ մեզ համար։
Ըստ էրդողանական որոշ փորձագետների, Թուրքիան նոր ռազմական դարաշրջան է սկսում ։ Դեռևս կուլիսային քննարկումներում է գտնվում թուրքական ռազմական քաղաքականության որոշ գծերի փոփոխությունը։ Խոսքը գնում է ակտիվ ռազմական գործողությունների մասին։ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը դիտարկում է համաշխարհին տոն օրերին ռազմական գործողությունների սկսելու և դրանց էֆեկտիվության հարցը։ Այդ քննարկումներին մասնակցում են նույնիսկ թուրք հոգեբաններ, ովքեր էլ առաջ են քաշել հենց համաշխարհաին, կամ համապետական տոն օրերին ռազմական գործողությունների սկսման մասին թեզը։
Չնայած այն բանին, որ քննարկումները հույժ գաղտնի են պահվում, միևնույն է, էրդողանական խոսափողները սկսել են ակնարկել դրա մասին, իսկ կուլիսային քննարկումները շուտով նաև խորհրդարանում են սկսելու քննարկել։ Էրդողանը այս նոր ռազմական քաղաքականությանը անուն էլ է մտածել՝ հրավառություն հանուն Թուրքիայի։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

