Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող  1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 45.30 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 2278 -ը։

Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության  7.36 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3273-ը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։