Սերժ Սարգսյանը հակառուսական չէ, հակաարևմտյան չէ, նա ինքնիշխան գործիչ է առ այսօր (տեսանյութ)

Սերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ.

  1. Մարդիկ, որոնք ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։
  2. Մարդիկ, որոնք դիտավորյալ են փչացնում նախագահի քաղաքական կերպարը, որպեսզի թուլացնեն նրա դիրքերը աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Իրականում  Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ-ն միացավ ԵԱՏՄ-ին, ստորագրվեց ռազմաբազայի մասին շատ կարևոր համաձայնագիր, բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը:

Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միտված էր մի բանի՝ հեռու պահել Հայաստանը աշխարհաքաղաքական խրամատ դարձնելու բոլոր տեսակի ոտնձգություններից։

Նա հակառուսական չէ, հակաարևմտյան չէ, նա ինքնիշխան գործիչ է առ այսօր:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից