Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․ Yerevan.today

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։ Այս մասին գրել է Yerevan.today-ը։

«Այսպես, համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն»: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։

Ուսումնասիրեցինք, թե ի՞նչ կրթություն ունի Ռազմիկ Պետրոսյանը, որը 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է․ «Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն»։

Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականում նշված չէ, թե տնտեսագետի դիպլոմը որ համալսարանում է ստացել։ Yerevan.Today-ը հարցում արեց Արագածոտնի մարզպետարան, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է կրթությունը ստացել, ո՞ր թվականներին, ե՞րբ է ավարտել, ի՞նչ մասնագիտացմամբ։ Խնդրեցինք տրամադրել նաև դիպլոմի պատճեն։

Մարզպետարանից ստացանք պատասխան, թե՝ «ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռ Պետրոսյանը 2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ»։

Ռազմիկի դիպլոմ

Անգամ «Google» որոնողական համակարգում ում որևէ բան չգտնելով մեզ բոլորովին անծանոթ այս համալսարանի վերաբերյալ, հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Հովնանյանի անվան համալսարանը, ի ՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել-փակվել, ի՞նչ հիմնավորմամբ է դադարեցրել գործունեությունը, արդյո՞ք այդ բուհի տված դիպոմը համարվում է պետական նմուշի փաստաթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն։ Արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։

ԿԳՄՍ նախարարության պատասխանը հաստատեց մեր կասկածները՝ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է։ Եվ այսպես, ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանում նշվում է՝

«Հովնանյանի անվան համալսարանը (ռեկտոր՝ Միհրդատ Գևորգյան) գործունեություն իրականացրել է Ապարան, Գարեգին Նժդեհի 4 հասցեում։ ՀՀ Կրթության նախարարության կողմից 13111996թ տրվել է արտոնագիր՝ N108, 5 տարի ժամկետով, հետևյալ մասնագիտությունների գծով

1 ֆինանսներ և վարկ,

2 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա։

Հետագայում, հերթական անգամը, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Հովնանյանի անվան համալսարանը լիցենզավորման համար չի դիմել լիազոր մարմնին, հետևաբար, առանց լիցենզիայի առկայության պետական հավատարմագրման հայտ չէր կարող ներկայացնել։ Այնպես որ, 1996-2000 թվականներին Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած փաստաթուղթը համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ»»,-գրում կայքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում